Կառավարությունը մերժեց Ժառանգության պատգամավորների առաջարկությունը

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը:

Հ. Թովմասյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփո-խություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին, որը պահանջում էր հրապարակել ընտրողների ցուցակները:

«Միջազգային չափորոշիչները գալիս են հաստատելու, որ քվեարկության գաղտնիությունն իր մեջ ներառում է նաև քվեարկության մասնակցության գաղտնիությունը, և սրանով պայմանվորված՝ այս փոփոխությունները կամ այս արգելքը նախատեսված են: Միաժամանակ, պետք է արձանագրենք, որ այս փաստաթղթերը չհրապարակելու հանգամանքը քաղաքական որոշ ուժերի մոտ առաջացնում է անվստահության մթնոլորտ: Չնայած այն հանգամանքին, որ անցած տարիներին և վերջին երկու համապետական ընտրություններին ձեռնարկվել են բոլոր միջոցները, մասնավորապես՝ թե՛ օրենսդրությամբ նախատեված ընթացակարգեր, թե՛ ոչ օրենսդրությամբ նախատեսված քայլեր, այնուամենայնիվ, այս խնդիրը շարունակում է մնալ: Այս հարցը նաև քննարկվել է ՀՀ նախագահի կարգադրությամբ»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Հ. Թովմասյանը նշեց նաև, որ նախորդ շրջանում ձեռնարկվել են միջոցներ կապված ցնդող կնիքների, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ներկայությունը գրանցում իրականցնող հանձնաժովի կողքին լինելու հարցրեի հետ:

Ըստ բանախոսի՝ պետք է այնպես անել, որ չխախտվի Հայաստանի միջազգային պարտավորությունները, նաև անվստահության մթնոլորտից դուրս գալ:

Կառավարությունը մերժեց Ժառանգության պատգամավորների առաջարկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում