Հույս

Հույս

«Կարևոր միակ բաներն են՝ հավատը, հույսը և սերը» :

(Ա Կորնթացիս 13:13)

Պողոս առաքյալը հատուկ կարևորում է այս առաքինությունները, որոնք հոգևոր կյանքի հիմքն են կազմում ։ Շատ է խոսվել հավատքի ու սիրո մասին։ Իսկ ի՞նչ է հույսը։ Հույսը չի կարող հիմնված լինել անցողիկ ու փոփոխական իրողությունների վրա։

Դժվար է սա հասկանալ, քանի որ մենք սովոր ենք հույս դնել մարդկանց վրա։ Այո՛, այդ կերպ կարծես ամրանում է մարդկանց միջև կապը։ Բայց մյուս կողմից մարդիկ փոփոխական են, տկար։ Միշտ չէ, որ կարող ենք դիմացինին տալ այն, ինչ ցանկանում է։

Հոգևոր կյանքում հույսն այլ բովանդակություն ունի. այն հիմնված է Աստծո խոստման վրա։ Աստված միշտ կարող է մեզ տալ այն, ինչի կարիքն ունենք, ինչ պետք է մեզ ու Աստված անփոփոխ է։ Սակայն մի կարևոր պայման կա՝ հավատք, հույս, սեր։

Հավատքն օգնում է, որ մեր հայացքն ուղղենք դեպի Աստված, հույսը ուժ է տալիս փնտրելու և համբերելու, իսկ սերն օգնում է Աստծուց մեզ տրված շնորհները կիսել մարդկանց հետ։ Սխալ է այս առաքինությունները տարանջատել միմյանցից։ Հավատքը նույնանում է հույսի հետ, քանի որ նույնքան ամուր է, հույսը նույնանում է սիրո հետ, քանի որ նույնքան լուսավոր է։ Մեկն առանց մյուսի անիմաստ է դառնում։

Տեր Եսայի քահանա Արթենյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում