Միասին ձեռնամուխ կլինենք Նոր Հայաստանի կազմավորմանը. Ր. Հովհաննիսյան

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հրավիրել է քաղաքացիական ազգային համաժողով, որը կգումարվի վաղը՝ ապրիլի 19-ին ժամը 18:00-ին, «Անի պլազա» հյուրանոցում:

«Սա լինելու է քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ ազատ քաղաքացիների միջեւ մեր ազգի ապագային առնչվող աննախադեպ քննարկում»,- ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով. «Մենք կտանք պայքարի նոր շրջափուլի մեկնարկը եւ միասին ձեռնամուխ կլինենք Նոր Հայաստանի կազմավորմանը»:

Այդ մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում