«Խաղաթղթե տնակը» կշարունակեն նկարահանել առանց Սփեյսիի
13/11/2017 13:26
Նմանատիպ
Ամերիկյան Netflix կինոընկերությունը պատրաստվում է շարունակել «Խաղաթղթե տնակը» հեռուստասերիալի նկարահանումները՝ սցենարից հեռացնելով Ֆրենկ Անդերվուդին՝ դերասան Քևին Սփեյսիի մարմնավորած կերպարին, հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով CNN-ին։
Հեռուստաալիքի աղբյուրները հաստատում են, որ սերիալը «հազիվ թե փակեն»՝ առանց վերջին եթերաշրջանը նկարահանելու։
Հոկտեմբերի վերջին դերասան Էնթոնի Ռեփը հայտարարել էր, որ երբ ինքը 14 տարեկան էր, Սփեյսին սեռական ոտնձգություններ է կատարել իր դեմ։ Այնուհետև Սփեյսիի հասցեին սկսել են համանման մեղադրանքներ հնչեցնել «Խաղաթղթե տնակը» սերիալի նրա գործընկերները։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում