Արթուր Գրիգորյան․ «Բոլոր երգերն էլ իմ երեխաներն են»

Արթուր Գրիգորյան․ «Բոլոր երգերն էլ իմ երեխաներն են»

Նոյեմբերի 12-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի երգերի գրքի շնորհանդեսը: Գրքում ներառված են 40 երգեր` նոտաներով, որոնք առանձնացված են 3 խորագրերով` «Ամենքին», «Մանուկներին», «Հայրենիքին»:

Ներկաների ձեւակերպմամբ, գիրքը կարող է կարող է լինել լավագույն օգտակար «գործիքը» երգով զբաղվողների համար: Այն հարցին, թե որ երգերն են ավելի սիրելի իր համար, Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ երգերին վերաբերվում է որպես իր երեխաների, այդ պատճառով բոլոր երգերն էլ հավասարաչափ սիրելի են:

Արթուր Գրիգորյանի ընկերներից մի քանիսը դժվարացան առանձնացնել լավագույնները, իսկ երգչուհի Սոնա Ռուբենյանը առանձնացրեց հատկապես «Հայ, իմ աշխարհ», «Հայ գարուններ», «Կորած մեղեդի» ստեղծագործությունները՝ հավելելով, որ Արթուր Գրիգորյանի բոլորն երգերն էլ շատ է սիրում: Նա նաեւ ընդգծեց. «Արթուր Գրիգորյանը կարևոր ու նշանակալից դեր է ունեցել, որ ես այսօր երգչուհի եմ»: Շնորհանդեսը անցավ ջերմ ու հաճելի միջավայրում: Վերջում կոմպոզիտորը մակագրեց գրքերը և սիրով հանձնեց ընկերներին:

Սվետա ՊԱՊՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում