Spice Girls-ն ամբողջ կազմով կմիավորվի

Spice Girls-ն ամբողջ կազմով կմիավորվի

Spice Girls բրիտանական փոփ-խումբը 2018 թվականին կվերամիավորվի ամբողջ կազմով, գրել է The Sun- ը հղում անելով աղբյուրի:

«Բոլոր հինգ երգչուհիներն ամռանը գաղտնի բանակցություններ են վարել, և ի վերջո պայմանավորվել են վերամիավորվել 2018 թվականին: Նրանք աշխատելու են մի շարք նախագծերի վրա, որոնց թվում կլինի մեկ ալբոմ և հեռուստաշոուի հատուկ թողարկում»,-պատմել է հրատարակության զրուցակիցը:

Կոլեկտիվի վերամիավորման գլխավոր խոչընդոտը Վիկտորյա Բեքհեմն էր, որն ավելի վաղ խափանում էր Spice Girls-ի հյուրախաղերը՝ մնացած մասնակիցներին թույլ չտալով կատարել հին երգերը: «Վիկտորյային համոզելը բոլորի գլխավոր խնդիրն էր», – ընդգծել է աղբյուրը:

Spice Grils-ը գոյություն է ունեցել մինչև 2008 թվականը և դարձել է աշխարհում աղջիկներից բաղկացած առավել մեծ ժողովրդականություն վայելող փոփ-խումբը: Խմբի կազմում էին Մել Բին (Մելանիա Բրաուն), Վիկտորյա Բեքհեմը, Ջերի Հոլլիուելը, Մելանի Սին և Էմմա Բանթոնը: Spice Grils-ի՝ ամբողջ կազմով վերջին ելույթը կայացել էր Լոնդոնում Օլիմպիադա 2012-ի ժամանակ. թիմը միավորվել էր մեկ շոուի համար: Տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում