Ջանոյ

Ջանոյ

Ջանոյ, ջանոյ, ջանոյ, ջան,
Ջանոյ, ջանոյ, ջանոյ, ջան,
Ջանոյ, ջանոյ, ջանոյ, ջան,
Ջանոյ կըռներ թուխ մարջան:

Չոլի կըռունկ էրկեն վիզ,
Ափո, դադե , կարգեք զիս,
Չարչի մարդու մի՛ տեք զիս,
Համրե օսկին, մոռնա զիս:

Չոլի կըռունկ էրկեն վիզ,
Ափո, դադե, կարգեք զիս,
Ջուլհակ մարդու մի՛ տեք զիս,
Ժըժնի մանած, ծեծե զիս:
Չոլի կըռունկ էրկեն վիզ,
Ափո, դադե, կարգեք զիս,
Հովիվ մարդու տըվեք զիս ,
Սարի հովեր ման տա զիս,
Խըռ մաք ու կաթ կերցու զիս,
Ուր կուլվի մեջ քընցու զիս:

Չոլ – դաշտ:
Ափո – հորեղբայր, դադե (կամ դադո) – հորեղբոր կին:
Ժըժնել – խառնել, շփոթել:
Ուր կուլվի – իր գրկի:

Կատարում է «Ակունք» անսամբլը
Մենակատար՝ Արեգ Միքայելյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում