Ո՞վ է Ալիևը. ԱՄՆ Հայ դատի գրասենյակը տվել է պատասխանը
Նմանատիպ
ԱՄՆ Հայ դատի գրասենյակն իր պաշտոնական կայքում նոր՝ «Ո՞վ է Ալիևը» էջ է բացել:
«Իլհամ Ալիևը Ադրբեջանի բռնապետ նախագահն է: Չնայած նրա համեստ աշխատավարձին, նա միլիարդավոր դոլարների է տիրապետում, հսկայական միջոցներ ունի արտերկրում, ակտիվորեն լոբբինգ է իրականացնում օտարերկրյա պետություններում, վերահսկում Ադրբեջանի տնտեսության մեծ մասը, իսկ Ադրբեջանը մի երկիր է, որը դեռ տառապում է աղքատության պատճառով:
Ալիևը տարեկան ծախսել է 3 մլրդ դոլար զինամթերքի ձեռք բերման վրա, նա հակահայկական ատելություն է հրահրում, հարձակում գործում խաղաղ ցուցարարների վրա, և մշտապես սպառնում, որ հարևան Լեռնային Ղարաբաղում պատերազմ կվերսկսի:
2012թ Օբաման և աշխարհի այլ նախագահներ քննադատեցին Ալիևի’ մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելը, գովաբանումը, ով դատապարտվել էր Հունգարիայի դատարանի կողմից ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» սեմինարի ժամանակ հային կացնով սպանելու համար:
2012թ հունիսին, Ալիևի կառավարությունը սպառնացել էր կրակ բացել ԼՂՀ օդանավակայանից մեկնող քաղաքացիական ինքնաթիռների վրա:
2013թ Ալիևը ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսիլիին զրկեց պետական պարգևից և թոշակից, նրա բարեկամներին ազատվեցին պետական պաշտոններից, քանի որ վերջինս իր վեպում կարեկցանքով էր վերաբերվել հայերին:
2013թ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը քննադատել էր Ալիևի’ այլախոհների նկատմամբ հետապնդումները, հրապարակայնորեն կոչ արել՝ հարգել խաղաղ ցույցի իրավունքը, ապահովել օրենքի գերակայությունն ու հասարակության հետ երկխոսությունը»,- նշված է էջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում