Նախախորհրդարանը շարժումը հաղթական ավարտին հասցնելու հստակ ծրագիր ունեցող ուժ է. Ժիրայր Սեֆիլյան

Փետրվարի 18-ի շարժումը, հատկապես ապրիլի 9-ից հետո, չի կարող համարվել որևէ մեկի գլխավորած շարժում: Ժողովուրդը քաղաքական զարթոնք է ապրում ինչպես իր երկրում, այնպես էլ արտերկրում:

Այն, ըստ էության, բոլոր նախադրյալներն ունի վերածվելու նորգաղութային տիրապետությունը թոթափելու և Հայաստանում իրապես ինքնիշխան նոր որակի պետություն կառուցելու ազգային-ազատագրական շարժման՝ սկիզբ դնելով հայության ու Հայաստանի վերածննդին: Ուստի, Նախախորհրդարանը ոչ թե շարժման կողքին է, այլ շարժման լիարժեք բաղադրիչ է: Ավելին, Նախախորհրդարանը շարժումը հաղթական ավարտին հասցնելու հստակ ծրագիր ունեցող ուժ է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար,  «Սարդարապատ» շարժման հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում