ՀԱԿ-ը պատրաստ է ագրեսիայի

Հայ Ազգային Կոնգերսը մարդկային ռեսուրսների առումով հիմա շատ ավելի հզոր է, քան երբևէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց նորաստեղծ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Լևոն Զուրաբյանը:
«Վերջին ամիսներին մենք ունեինք փոքր ճգնաժամի նման մի բան, որը կապված էր նրա հետ, որ «մարդ-կուսակցությունները» խաթարում էին Կոնգրեսի արդյունավետ գործունեությունը: Երկրորդ՝ այլևս չէինք կարող հաշտվել նրա հետ, որ բազմաթիվ կուսակցականներ, որոնք ցանկանում էին մասնակից լինել քաղաքական գործընթացներին, դրա հնարավարությունը չունեին: Շարժումը, պահպանելով իր էությունը, ստացավ նոր կազմակերպական ձև՝ կուսակցություն: Այս ճգնաժամը կարող ենք համարել հաղթահարված»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Վերջինիս խոսքով’ բայցի կուսակցականներից, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմում արդեն անդամագրվել են մոտ 2000 մարդիկ:

Անդրադառնալով կուսակցության ղեկավարին և այն հացին, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանի տարիքը չի խանգարում կուսակցությունը ղեկավարելուն’ Զուրաբյանն ասաց, որ, եթե վերջինս համաձայնել է ղեկավարել, ուրեմն չի խանգարում:

Խոսելով ավագանու ընտրություններից’Զուրաբյանը նշեց, որ իրենք պատրաստ են մարտի ու ագրեսիվ ընտրարշավի, որին բոլորը առաջիկայում ականատես կլինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում