«Մանկական Եվրատեսիլ»-ի հայ մասնակիցը երազում է Արցախում խաղաղության մասին
Նմանատիպ
«Մանկական Եվրատեսիլ»-ի հայ մասնակիցը՝ փոքրիկ Միշան, երազում է, որ Արցախում խաղաղ լինի: Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը Եվրատեսիլի հայկական պատվիրակության անդամները վստահեցրին՝ մրցույթի օրն ականատես ենք լինելու ինքնատիպ համարի: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Բեմում միայն Միշան է լինելու, ում երգում եղած անկեղծությունն ու ուղերձը՝ «խաղաղություն իմ երկրին», հույս են արթնացնում, որ գուցե հենց փոքրիկ Միշան լինի Հայաստանին եվրատեսիլյան առաջին հաղթանակը պարգևողը:
Միշայի խոսքով՝ պատահական չէ մրցութային երգի անվանումը՝ Բումերանգ. նա փորձում է դրանով խաղաղություն ուղարկել հանդիսատեսին: Նա իրեն մրցակից է համարում Բելառուսի, Լեհաստանի ու Ռուսաստանի մասնակիցներին: Ի դեպ, Եվրատեսիլի կանոններում այս տարի փոփոխություն է եղել. յուրաքանչյուր երկիր կարող է քվեարկել ինչպես այլ, այնպես էլ իր մասնակցի օգտին:
«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի «Շողա պայծառ» (Shine Bright) նշանաբանի ներքո: Հայաստանի մասնակցի «Բումերանգ» երգի երաժշտության հեղինակն է Վահրամ Պետրոսյանը, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանն ու Արթուր Աղեկյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում