Լևոն Զուրաբյան. Եթե Հանրապետականը 40 տոկոս չհավաքի` ՀԱԿ-ը կոալիցիա կկազմի

«Ապրիլի 30-ին կլինի համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում: Քննադատության միակ թիրախը լինելու են իշխանությունները: Մասնավորապես՝ ակնհայտ է, որ այս քաղաքապետարանը, ինչպես համագումարին ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկապես խամաճիկ է իշխանությունների ձեռքում։ Մի կառույց է, որ սպասարկում է ավազակապետությանը և օլիգարխներին»,- այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նորաստեղծ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Լևոն Զուրաբյանը:

Ըստ Զուրաբյանի’ Երևան քաղաքում ավագանու ընտրությունների ժամանակ ընդդիմության հաղթանակը կլուծի մի քանի խնդիր:

Նախ Կառավարման համակարգում հակակշիռների համակարգ կստեղծվի, որը էլի ժողովրդի օգտին կլինի, կնվազի կոռուպցիան, քաղաքական պայքարը կտեղափոխվի մրցակցային դաշտ, և իշխանությունն ու ընդդիմությունը կսկսեն խոսել փաստերով: «Այս ստեղծվելիք նոր համակարգում ավելի ազատ կշնչի քաղաքացին», -ներկայացնելով նա:

Վերջում զուրաբյանը նշեց, որ եթե Հանրապետականը չհավաքի 40 տոկոսը, իրենք կարող ենք կոալիցիա կազմել և միասնաբար վերցնել քաղաքապետարանը:

Նշենք, որ մայիսի 9-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում