Պռոշյանի գյուղապետի գործով կալանավորվեց նաև Արտակ Պետրոսյանը

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով արգելանքից ազատված, սակայն ապրիլի 15-ին ձերբակալված Արտակ Պետրոսյանը այսօր կալանավորվել է:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով’ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»:

Արտակ Պետրոսյանը Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի եղբայրն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում