Կառավարությունը կաջակցի տեխնոլոգիաների խթանմանը

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կառավարությունն այսօր նիստում հաստատել է’

– տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը. ծրագրի համար ՀՀ պետբյուջեում նախատեսված է 80 մլն դրամ, որով Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացվելու և խթանվելու է Հայաստանում և արտերկրում, անցկացվելու է հետազոտություն, հասարակական իրազեկում. երկրորդ ուղղությունը միջազգային համագործակցությունն է, որի նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը. համատեղ ծրագրեր կիրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ինթելը», «Սիսկոն», «Նեյշնլ ինսթրումենթսը», «Նոկիան» և այլ վերազգային ընկերությունները,

– պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգեր ներառված տեղեկության հավաստիությունն ապահովելու նպատակով’ մասնակիցների ռեեստրը վարողին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել’

– «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի ՀՀ քառամյա պարբերական զեկույցին,

– Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017 թթ. ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին,

– հանրակրթական ծրագիր (ծրագրեր) իրականացնող ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու սկզբունքներին և չափանիշներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում