Սիմոն Ղոնախչյան.Երևանի բյուջեն պետք է ավելի շատ ծրագրային բյուջետավորման հիմունքների հիման վրա կազմված լինի

«Երևանում խոսվում էր, որ տրանսպորտային նոր ցանց պետք է լինի: Այդ ցանցը եղավ, բայց դա որքանո՞վ է արդյունավետ, որևէ բան փոխվե՞ց, թե’ ոչ, լավացա՞վ, թե’ ոչ, երևանցին գո՞հ է, թե’ ոչ: Կան բազմաթիվ ծրագրեր, որոնց արդյունավետության գնահատման մեխանիզմները չկան»,-այս մասին այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Երևան քաղաքի բյուջե. խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Բարև Երևան» դաշինքի անդամ Սիմոն Ղոնախչյանը:

Նրա խոսքով`  Երևանի բյուջեն պետք է ավելի շատ ծրագրային բյուջետավորման հիմունքների հիման վրա կազմված լինի:

«Վերջին հաշվով, երևանցին կկարողանա գնահատել բյուջեի ծախսման արդյունավետությունը»,-ասաց նա:

Ս. Ղոնախչյանի կարծիքով’ ավագանու քննարկումներում պետք է մասնակից դառնա նաև հասարակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում