Կիպրոսի հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին
18/04/2013 18:25
Նմանատիպ
Կիպրոսի հայերը պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը մի շարք միջոցառումներով:
Գլխավոր միջոցառումը կլինի ապրիլի 24-ին Նիկոսիայում Մակարիոսի պողոտայով կայանալիք երթը, որը կավարտվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ:
Սգո արարողությանը կմասնակցեն Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը և արքեպիսկոպոս Վարուժան Հերհերլյանը: Ուղերձով հանդես կգա Նիկոսիայի քաղաքապետ Ստրովոլոս Լազարոս Սավիդիսը:
Այս մասին գրում է Gibrahayer-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում