Մեսրոպ Առաքելյան.Տրանսպորտի սպասարկման կարգավորման արդյունքում հնարավոր է տարեկան 9 մլրդ-ով ավելացնել Երևանի եկամուտները

«Տրանսպորտի սպասարկման կարգավորման արդյունքում հնարավոր է տարեկան 9 մլրդ-ով ավելացնել Երևանի եկամուտները»,-այս մասին այսօր  Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Երևան քաղաքի բյուջե. խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը:

«Այսօր մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող տրանսպրոտային սպասարկման պատճառով մասնավոր ընկերությունների զուտ շահույթը տարեկան կազմում է մոտավորապես 5-6 մլրդ դրամ: Եթե լինում է կենտրոնացված սպասարկում, այստեղ էլ, բնականաբար ծախսերի զգալի խնայողություն է տեղի ունենում»,-ասաց նա:

Մեսրոպ Առաքելյան խոսքով’ ավելացած եկամուտներն առաջին հերթին տրամադրվելու են տրանսպորտային պարկի թարմացմանը: Ըստ բանախոսի’ միայն այդ գումարով հնարավոր է մինչև հազար ավտոբուս բերել:

«Որոշ հատվածներում մենք գտնում ենք, որ նպատակահարմար է միկրոավտոբուսներով տրանսպորտային սպասարկում իրականացնել և եվրոպական արտադրության միկրոավտոբուսներ բերել, իսկ հետագա տարինորին այդ գումարները կարող են ծառայել տրանսպորտային համակարգի զարգացմանը, մասնավորապես մետրոպոլիտենր ցանցի ընդլայնմանը»,- հավելեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում