Էքստեռն քննությունները կանցկացվեն մայիսի 24- հունիսի 26
18/04/2013 19:40
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ‘ «2013 թվականի’ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի’ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքը:
Հրամանի մեկ այլ կետով` քննությունները կանցկացվեն 2013 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում