Բիշարյանը «Առաքելությանն» ու ԲՀԿ-ին որակեց գործ տվո՞ղ

«Առաքելություն» կուսակցությունը, հետո էլ ԲՀԿ-ն դիմել էին ԿԸՀ՝ մատնանշելով, որ մայրաքաղաքի Կենտրոն վարչկան շրջանում անվճար քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված որոշ տեղերում «Բարգավաճ Հայաստան» եւ «Առաքելություն» կուսակցությունների քարոզչական պաստառների վրա ՕԵԿ-ի պաստառներն են փակցված։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«ԿԸՀ-ն էլ դիմել էր քաղաքապետարան, ու հեռացվել էին օրենքի խախտմամբ փակցված պաստառները։ Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված ԲՀԿ-ի ու «Առաքելության» քարոզչական պաստառների վրա ՕԵԿ-ականների պաստառներ փակցնելը, «Իրավունքը» պարզեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից.

– Նախ, ես տեղյակ չեմ, որ «Օրինաց երկիրը» նման բան է արել, երկրորդն էլ չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Նմանատիպ մանր-մունր խնդիրներ բազմաթիվ տարածքներում էլ տեղի են ունենում…

– Փաստորեն որեւէ վերահսկողություն չե՞ք իրականացնում։

Մեզ մոտ միանշանակ վերահսկողություն կա։ Նման խնդիրներ չգիտեմ՝ ինչպես են առաջացել, կամ թե՝ ով է անփութություն ցուցաբերել, եթե, իհարկե, այդպիսի բան եղել է։ Մենք ինքներս բազմաթիվ տեղերում տարբեր քաղաքական ուժերի ոչ ճիշտ ձեւով ցուցանակներ փակցնելու պատճառով նույնպես ունեցել ենք նման խնդիրներ, բայց դրա համար չենք դիմել, պարզապես այդ սխալն ինքներս մեր ձեռքով ուղղել ենք»,- մեջբերում է «Իրավունքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում