Արդյոք Ծառուկյա՞նն է ֆինանսավորել ՀԱԿԿ համագումարը

«ՀԱԿ համագումարը, որ տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, շատերի մեջ հարց առաջացրեց’ որտեղի՞ց «գեղի կլուբից» կուսակցություն դարձած քաղաքական ուժին այդքան գումար, որ կարողացավ համալիրը մի քանի ժամով վարձակալել: Ավելին, այդքան մարդ «բերման» ենթարկել»,-գրել է «Իրատես de facto»-ն՝ հավելելով, որ «իրականում, ինչպես մեր աղբյուրը փոխանցեց, դահլիճը վարձակալելու 5 մլն դրամը կոնգրեսին Գագիկ Ծառուկյանն է հատկացրել, համագումարի մասնակիցներից շատերն էլ, պարզվում է, ԲՀԿ-ական «ակտիվիստներ» են եղել, այսինքն, Ծառուկյանի «շաբաշով» դահլիճը լցվել է:Թե չէ, կասկածը մեծ էր. որտեղի՞ց «չաշխատող» ՀՀՇ-ականներին 5 մլն դրամ, հետն էլ’ այդքան համակիր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում