Հ1-ը զբաղված է «գրդոնով»

«Հրապարակն» անդրադարձել է Հ1-ի հաղորդումներին, լուսանկարով ներկայացրել հեռուստաընկերության ծրագիրը, ապա գրել. ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կարդում ենք, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը ստեղծում է պետությունը’ ապահովելու համար քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այսինքն’ ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմության, մարզական, զվարճալի և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվություն: Թե որքանով են ՀՀ քաղաքացիները Հ1-ի եթերից կարողանում իրացնել իրենց սահմանադրական իրավունքը’ ստանալ կարևոր և նշանակալից ինֆորմացիա բոլոր վերոնշյալ ոլորտներից, պարզորոշ երևում է հենց Հ1-ի օրվա ծրագրերում, որտեղ, կրկնություններից բացի, ուրիշ ոչինչ չկա. 24 ժամ անընդմեջ կրկնվող սերիալներ ու մի քանի հաղորդում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում