ԲՀԿ-ն ժողովրդի կողքին է ՝ ելույթների միջոցով

«Ժամանակը» զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանի հետ:
-Կարծում եք՝ ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն ասում է՝ ժողովրդի կողքին եմ, բայց երբ գալիս է պահը, չի կանգնում ժողովրդի կողքին հրապարակում:
-Մենք միշտ ժողովրդի կողքին ենք մեր ելույթների միջոցով, մեր հասարակական գործունեության միջոցով: Այն հրապարակը, որ մենք տեսանք, որտեղ մղեցին մարդկանց քայլերի, որը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ, մենք դրա կողմնակիցը չենք: Մենք մեր ներուժը գնահատում ենք այնպես, որ ընտրությունների միջոցով կարող ենք փոփոխությունները կատարել ու մենք արդեն էդ ճանապարհին ենք: Մենք կարծում ենք, որ ընտրությունների միջոցով կարող ենք փոփոխություններ կատարել: Կսկսենք քաղաքի ընտրություններով փոփոխությունները, կշարունակենք խորհրդարանական և նախագահական ընտրություններով: Մենք ընտրությունների միջոցով փոփոխությունների կողմնակից ենք, ոչ թե առճակատման, որովհետև առճակատումը մեր երկրում ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

-Իսկ ընտրությունների միջոցով փոփոխություն երբևէ եղե՞լ է Հայաստանում
-Կլինի: Մենք համոզված ենք, որ կլինի էվոլյուցիոն ճանապարհով: Մենք դա կանենք և կապացուցենք, որ դա ավելի ճիշտ է, քան հեղափոխության կամ տարբեր սրացումների միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում