Յուրա Մովսիսյանի ձեռքբերման կապակցությամբ պետք է շնորհավորել Սպարտակին. Վալերի Գազաև
19/04/2013 11:38
Նմանատիպ
«Ալանիայի» գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը, խոսելով Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում կայանալիք ԲԿՄԱ – «Սպարտակ» հանդիպման մասին, մեկնաբանել է հյուրերի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը։
«Նրան լավագույնս նկարագրում են կարճ ժամանակում խփած 4 գոլերը։
Ժամանակակից, շարժունակ, արագ, անհատապես ուժեղ, արդյունավետ հարձակվող է նա։ Այս ձեռքբերման առթիվ կարելի է շնորհավորել «Սպարտակին»։ Վագներ Լավն ընդդեմ Յուրա Մովսիսյանի. մեզ ռմբարկուների սուպերմենամարտ է սպասվում», – Գազաևի խոսքերն է մեջբերում Sport Express-ը։
Նշենք, որ ԲԿՄԱ – «Սպարտակ» խաղը կայանալու է ապրիլի 21-ին, Երևանի ժամանակով 13։30-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում