Հովհաննես Սահակյան. ՀՀԿ-ն չի խանգարի Տարոն Մարգարյանին
Նմանատիպ
«Տարոն Մարգարյանի նկատմամբ ժողովրդի սերը բերեց նրան, որ նա գլխավորի ՀՀԿ-ի ցուցակը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Վերջինս դրական գնահատեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքն ու նշեց, որ քարոզարշավում նկատվում են նաև «սեւ PR»-ի դեպքեր:
Համեմատելով ավագանու թեկնածուների ցուցակները գլխավորած անձանց` բանախոսը նշեց, որ ի տարբերություն մյուսնեի, երևանցիները սիրում են Տարոն Մարգարյանին:
Այն հարցին, թե արդյո՞ք Տարոն Մարգարյանի իմիջի վրա վատ անդրադարձ չի ունենա այս, որ շատերը ՀՀԿ-ին չեն սիրում, Հ. Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այն քաղաքական թիմը, որն առաջադրել է Տարոն Մարգարյանին, որի անդամն է Մարգարյանը եւ որի հետ նա ակունքներով է կապված, պետք է խանգարի իրեն: Ցանկացած քաղաքական թիմում էլ կան բացասական երեւույթներ, բայց…»:
Շարունակելով խոսքը` բանախոսը նշեց. « Եթե կան թիմեր, որոնց ինքնահաստատվելու համար այս ընտրությունը վերջին շանսն է, վերջին հարթակն է ու փորձում են քաղաքական առումով դրսեւորվել եւ հաստատվել, մեզ համար սա ավելի շատ ՏԻՄ ընտրություն է: Այս ընտրությանը պետք է քաղաքային տնտեսությունն ավելի շատ կառավարելու ունակություն ունեցող անձ, որը նաեւ կուսակցական հարթակից վեր կկանգնի: Երեւանում միայն ՀՀԿ-ականներ, ՀՅԴ-ականներ կամ ԲՀԿ-ականներ չեն ապրում: Երեւանցիները քաղաքապետի համար պետք է հավասար լինեն եւ իր վերջին երկու տարիների գործունեությամբ Տարոն Մարգարյանը դա ցույց է տվել, ապացուցել է, որ իր համար յուրայիններ գոյություն չունեն. Կա Երեւան եւ երեւանցիներ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում