ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն youtube է գցելու գոմիկներին

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը քաղաքապետ ընտրվելու դեպքում Կոմայգին կմաքրի գիշերները այնտեղ հավաքվող սեռական կողմնորոշումը փոխած տղաներից:

Պարոն Երիցյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այգում հավաքված միասեռականներն ու տրանսվեստիտները այլեւս չեն խանգարելու հարակից շենքերի բնակիչների քունը. «Կարճ լուծում կա դրան: Այգին լուսավորում ենք, տեսախցիկներ ենք տեղադրում եւ այգում կատարվածը միանգամից online youtube ենք գցում: Չեղավ պահանջարկ, չեն լինի նաեւ մարմնավաճառներ: Սա առաջին լուծումներից մեկն է:

Իսկ լուծում համար երկու, պետք է անպայման խնդրենք’ մեր ոստիկաններին ակտիվացնեն ծառայությունը այգում եւ մեր երեւանցիները ոստիկանների հետ միասին շրջեն, որ մեր երեխաները նման բաներ չտեսնեն»:

Պարոն Երիցյանը դժվարացավ պատասխանել, թե ինչու հիմա ոստիկաններն իրենց ծառայությունը չեն ակտիվացնում եւ ինչու Տարոն Մարգարյանն այդ խնդրին ուշադրություն չի դարձնում. «Չեմ մտածել այդ մասին, որովհետեւ արտակարգ իրավիճակների նախարար եմ եւ իմ խնդիրներն ունեմ: Ես առաջարկում եմ’ ինչ կարելի է անել հետո»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում