Մեսրոպ Առաքելյան. Պետք է քաղաքական դաշտում սերնդափոխություն անել

«Մեր նպատակն է քաղաքական դաշտում սերնդափոխություն անել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը և հավելեց, որ իրենց կուսակցությունում հիմնական մաս կազմում եմ երիտասարդները:

Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ իրենք չեն վախենում  մրցակցությունից:

«Մենք գիտենք, որ մյուս ուժերի ներկայացուցիչները հանրությանը հայտնի կուսակցության անդամներ են, բայց, ընտրություններում հավաքած ձայները ճիշտ չէ ճանաչելիության հիմք ընդունել: Ճանաչելիությունն ու վստահությունը տարբեր բաներ են: Մենք պայքարում ենք հանուն Երեւանի, եւ ոչնչով կաշկանդված չենք, եւ ոչ էլ ներգրավված անձնական հաշիվների մեջ»,-ասաց Առաքելյանը և ավելացրերց, որ Երեւանը պետք է դարձնեն եվրոպական չափանիշներով քաղաք:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում