Տարոն Մարգարյան. Երևանը պետք է զարգանա հավասարաչափ

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ:

Հանդիպման ժամանակ Տ. Մարգարյանը նշեց, որ իրենց թիմը օր ու գիշեր աշխատում է Երևանի խնդիրները լուծելու համար և իրենց նոր ծրագրերում ներառված են լինելու քաղաքի զարգացման տարբեր ոլորտներ:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դեռևս կան խնդիրներ՝ կապված խաղահրապարակների, լուսավորության, վերելակների և կտուրների վերականգնման հետ»,-նշեց Տ. Մարգարյանը:

Վերջինս խոսեց նաև Երևանում վերջին 2 տարվա ընթացքում կառուցված երկու կարևորագույն փողոցներից, որոնցից մեկը գտնվում է  հենց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Քաղաքապետի խոսքով իրենք մտահոգ են երիտասարդների խնդիրներով և ամեն ինչ անելու են դրանք լուծելու համար:

«Մեր փորձը մենք փորձելու ենք փոխանցել բոլոր վարչական շրջաններին, մեր նպատակն է, որպեսզի բոլոր վարչական շրջաններն ունենան իրենց կենտրոնները, որտեղ շրջանի բնակիչները կարողանան անցկացնել իրենց ժամանցը»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով՝ Երևանը պետք է զարգանա հավասարաչափ և այդ նշաձողը դրել է Տարոն Մարգարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում