«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

Թբիլիսիում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մեր երկիր ներկայացնող 9-ամյա Միշան փայլուն կատարեց իր «Բումերանգ» երգը: Փոքրիկն իր երգով եվրատեսլիյան բեմից բարության կոչ էր անում համայն աշխարհին: «Բումերանգ»-ի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը և Արթուր Աղեկյանը։

Նշենք, որ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորր՝ Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավոր՝ Բելառուսից և Պորտուգալիայից, 7 միավոր Մալթայից, 3 միավոր՝ Ավստրալիայից և 2-ական միավոր՝ Մակեդոնիայից և Սերբիայից:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Վրաստանին:

Նշենք, որ մրցույթում երկրորդ տեղում հայտնվեց Վրաստանը, երրորդում՝ Ավստրալիան:
«Մանկական Եվրատեսիլն» անցկացվում է արդեն 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում