Վեդիի դպրոցի տնօրեն ՀՅԴ անդամին հորդորել են բոլոր կապերն օգտագործել հօգուտ ՀՀԿ-ի

Արարատի մարզի Վեդիի դպրոցի տնօրեն Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության անդամ Արմեն Ալեքսանյանը կանչել են Արարատի մարզպետարան և համոզել, որ Երևանի ավագանու ընտրություններում դաշնակցական տնօրենն իր կապերն օգտագործի հօգուտ Հանրապետական կուսակցության թեկնածուի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության ընտրական շտաբից:

Արմեն Ալեքսանյանը սակայն, մերժել է և ասել, որ չի դավաճանելու հարազատ կուսակցությանը: «Մեկ անգամ ևս փաստվում է այն իրողությունը, որ իշխանությունը ճնշում գործադրելու համար բոլոր լծակներն է օգտագործում»,- փոխանցեցին ՀՅԴ ընտրական շտաբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում