Եթե Հայրիկյանը մահանար ավելի մեծ գումարներ կծախսվեին. Լ. Բաղդասարյան

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսեց վերջինիս բուժման համար պետական բյուջեից 20.5 մլն դրամ է հատկացնելու մասին:

Լևոն Բաղդասարյան ասաց, որ եթե Հայրիկյանը մահանար իրականացված մահափորձի հետևանքով, ապա պետական բյուջեից ավելի շատ գումար պիտի տրամադրվեր։

«Եթե նա մահանար, այդ խոսակցությունները չէին լինի, պետական և ոչ պետական ստրուկտուրաների կողմից ավելի մեծ գումարներ կծախսվեին, ընդհուպ մինչև նրան ազգի հերոս կդարձնեին»,– ասաց փաստաբանը։

Անդրադառնալով մամուլում, հատկապես, սոցցաներում շրջանառվող խոսակցություններին, թե ինչո՞ւ պետք է պետությունը գումար տրամադրեր նախագահի նախկին թեկնածուի բուժման համար՝ փաստաբանն ասաց, որ այդ գումարը մի բան էլ քիչ է և ավելացրեց. «Էլ չեմ խոսում բարոյական վնասի մասին»:

Փաստաբանը նաև ասաց, որ Պարույր Հայրիկյանի վիրահատությունը երեկ է տեղի ունեցել, այն տևել է մոտ 7 ժամ և բժիշկներն ասել են, որ բուժման պրոցեսը կլինի տևական։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում