Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ «Գրեմմի»-ի հավակնորդ

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ «Գրեմմի»-ի հավակնորդ

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը առաջադրվել է «Գրեմմի»-ի 2018 թվականի մրցանակաբաշխությանը: Ստեղծագործությունը միանգամից 2 անվանակարգերում է ներկայացվել՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Այս մասին տեղեկանում է Aysor.am-ը։

Կոմպոզիտորի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը նույնպես մրցանակաբաշխության մասնակիցներից է՝ «Լավագույն պրոդյուսեր՝ դասական ոճում» անվանակարգում:

Ի դեպ, այս տարվա «Գրեմմի»-ի հավակնորդներից են նաև Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը՝ «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում:

«Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Նյու Յորքում՝ 2018 թվականի հունվարի 28-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում