Ռուս հայտնի դերասան Անդրեյ Մյագկովը հոսպիտալացվել է

Ռուս հայտնի դերասան Անդրեյ Մյագկովը հոսպիտալացվել է

ՌԴ ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Panorama.am-ը։

 79-ամյա դերասանը, վերջին տարիներին հաճախ է հոսպիտալացվում: Այս անգամ նա չկարողանալով դիմանալ ուժեղ գլխացավին, շտապօգնություն է կանչել:

«Հոսպիատալացվել եմ, բայց վիճակս շատ լավ է»,- ասել է Անդրեյ Մյագկովը` փոխանցում է Գազետա.ռու-ն:

Անդրեյ Մյագկովը թեև աշխատում է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում, սակայն ներառված չէ ընթացիկ խաղացանկում:

Նշենք, որ Անդրեյ Մյագկովին մեծ ճանաչում են բերել Էլդար Ռյազանովի «Բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Ավտոտնակ», «Դաժան սիրավեպ» ֆիլմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում