Ր. Հովհաննիսյան. Ժողովուրդն ամեն ինչին էլ դիմացել է

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Երեւանի Անի  հոյւրանոց հրավիրած հանդիպման ժամանակ շարունակելով իր ելույթն ասել է, որ Հայաստանում անկախությունը կլինի, ինչպես հասած խնձորը: «Հարցն այն է միայն, երբ և ինչպես, բայց անկախության, ազատության, հայ ժողովրդի խնձորը ընկնելու է», ընդգծել է նախագահի նախկին թեկնածուն։

Խոսելով «Նոր Հայաստանի պայքարի մասին»` բանախոսն ընդգծել է, որ «ազգային միասնության այս ճակատի կազմավորման պարագայում պայքարի հայեցակարգը հռչակելու է ինստիտուցիոնալ կառույցի ստեղծմամբ և դրան հարող ճյուղերով ու բջիջներով։ Սա ավելի շատ ոչ թե կուսակցական, այլ քաղաքացիական դաշինք կամ խաչմերուկ է, որին կարող են միավորվել այլ կուսակցությունները՝ անխախտելի մի պայմանով, որ պայքարի մղումը բարձր է դասվելու կուսակցությունից»։

Ըստ ընդդիմության առաջնորդի` Նոր Հայաստանի պայքարն այսուհետ այս գործող իշխանությունների բուրգը կանգնեցնելն է մեկ խնդրի առաջ` անցյալի և ներկայի ապօրինի գործունեություներին հետամուտ լինելով:

Անդրադառնալով պայքարի ընթացքին` Հովհաննիսյանն ասել է, որ իշխանությունների կողմից մարդկանց զարմացնելու շրջանը, կարծես, անցել է: Ըստ նրա,  ժողովուրդն ամեն ինչին էլ դիմացել է, և «մենք ապացուցել ենք, որ փոքրաթիվ խմբերով միասնական ազգը կարող է պայքարել»:

Շարունակելով պայքարի թեման` Հովհաննիսյանը մասնավորապես ընդգծել է. «Պայքարը լինելու է բազմակողմանի, և ցանկացած միջազգային ամբիոնից ժողովրդի ձայնը հնչելու է: Այս պայքարը պահանջում է նվիրյալներ, սա նվիրյալների ժամանակն է, և այդ ժամանակի մեկնարկը տրված է, տված է «Անի» հյուրանոցում, և այդ մեկնարկը տրվում է այսօր»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում