Շիրակի մարզում փլուզում է եղել. 4 ընտանիք տարհանվել է շենքից

Այսօր, ժամը 16.56-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի 1-ին փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատը փլվել է:Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող չորսհարկանի շենքի 1-ին մուտքի աստիճանավանդակին հարող պատը’ մոտ 5 քմ: Հրշեջ-փրկարարները 9 բնակչի (4 ընտանիք) շենքից տարահանել են: Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում