«Ժառանգության» հակաքայլերը ընտրություններից առաջ

«Հրապարակը» գրում է, թե «Ժառանգությունը», դասեր քաղելով փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հակաքայլեր է նախապատրաստում:

«Երեկ տեղեկացանք, որ «Բարեւ, Երեւան» դաշինքի ընտրական հանձնաժողովների անդամներին հրահանգել են, որ մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ գրեն ու նախապես հանձնեն գրասենյակ:

Սրանով փորձում են կանխել ծախվելու դեպքերը եւ հնարավորություն ունենալ ցանկացած կասկածի դեպքում ներկայացնել այդ դիմումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ եւ ԿԸՀ: Ի դեպ, գաղափարի հեղինակը «Ժառանգության» համակարգող, հայտնի լրագրող Լուսինե Պետրոսյանն է»,- գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում