«Չիպոլինոյի արկածները» Հայաստանում կամ հարկ՝ անձրևի համար

Չորրորդ ինքնիշխանությունը գրում է. «Մարզերից ստացվող տեղեկությունների համաձայն, իշխանություններն այս տարի որոշել են սելավների ինքնահոս ջրերի համար գյուղացիներից գումարներ գանձել: Նախկինում գյուղացիներն այդ ջրերն օգտագործում էին անվճար: Չի կարելի միանշանակ պնդել, թե այս նորամուծության հեղինակը Հայաստանի իշխանություններն են: Եթե հիշում եք «Չիպոլինոյի արկածները» հեքիաթում նույնպես իշխանությունները անձրևի համար հարկ են սահմանում, ընդ որում հորդառատ անձրևի համար առանձին, սովորական անձրևի համար առանձին և այլն: Հարց է ծագում՝ ինչու նույն բանը չանել նաև Հայաստանում: Ճիշտ է մեր մոտ դա ավելի մեղմ է արվում, անձրևի կաթիլները օդում օգտագործելը ձրի է, բայց հենց որ թափվեց գետին և սկսեց հոսել՝ արդեն վճարովի: Ի դեպ լավ է, որ Հայաստանի իշխանությունները «Չիպոլինոյի արկածները» ուշադիր չեն կարդացել: Այնտեղ նաև օդի հարկ էր սահմանվել: Ընդ որում՝ սինյոր Պոմիդորը բողոքում էր, որ օդի հարկը բարձրացնելուց հետո ժողովուրդը սկսեց չարամտորեն ավելի քիչ շնչել: Բայց Հայաստանում այդպիսի պրոբլեմ հաստատ չէր լինի: Մեր հարկայինը ձևը կգտներ: Այնպես որ՝ հարկային բարեփոխումները կարող են շարունակվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում