Հայոց ցեղասպանութեան մասին «Խոստումը» ֆիլմի բեմադրիչը պատմած է՝ ինչու ֆիլմը այդպէս անուանած․
01/12/2017 20:34
Նմանատիպ
Հայոց ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուտեան «Խոստումը» ֆիլմին բեմադրիչ Թերի Ճորճ ֆրանսական Nouvelles d’Arménie պարբերականին տուած հարցազրոյցի ժամանակ պատմած է, թէ ինչու «Խոստում» անուանած է ֆիլմը։
Ան նշած է, որ ֆիլմի վերնագրին տակ կայ միանժամանակ երեք «խոստում»:
«Առաջին խոստումը ամենապարզն է` խոստումն է, որ Միքայէլը տուաւ Մարալին:
Երկրորդը` Քըրք Քրքորեանի` ինքն իրեն տուած խոստումը ֆիլմ նկարահանելու մասին:
Եւ երրորդը հայերու` ապրելու խոստումն է», – ըսած է Ճորճ:
Ան նաեւ նշած է, որ ֆիլմի նկարահանման համար զինք ոգեշնչած է հայ ժողովուրդի փրկուելու ու գոյատեւման փաստը, ինչպէս նաեւ այն, որ հայերը ցանկացան պատմել այդ մասին ամբողջ աշխարհին: Սկզբնաղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում