Փաստաբանների համբերությունը հատել է

Հայկական ժամանակը գրում է. «Հայաստանի փաստաբանների շրջանում հասունանում է բողոքի մի նոր ալիք: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Կարեն Մեժլումյանը: Փաստաբաններին հունից հանում է ՀՀ Վճռաբեկ դատարանի պահվածքը: Խնդիրն այն է, որ փաստաբաններին ոչ մի կերպ չի հաջողվում Վճռաբեկ դատարանից ստանալ պատճառաբանություններ, թե ինչու են իրենց վճռաբեկ բողոքները մերժվում: Թե ինչպես կարտահայտվի փաստաբանների բողոքը, առայժմ որոշված չէ: Մեժլումյանը չբացառեց, որ բանը կարող է հասնել ՀՀ փաստաբանական պալատի անդամ փաստաբանների համատարած գործադուլի: Նշենք, որ այդ խմորումները փաստաբանների շրջանում վաղուց են սկիզբ առել և որոշակի դրսևորումներ ստացել են, սակայն հիմա Վճռաբեկ դատարանի քմահաճույքներից փաստաբանների համբերությունը հատել է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում