«Հարսնաքարի» գործով դատարանը բավարարեց 3 վկաների մասով միջնորդությունը

Երեկ «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում սկսվեց կողմերի քննարկումը դատաքննությունը լրացնելու մասին: Նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները ներկայացրել էին վկաների ցուցակ՝ մոտ 20 հոգի: Ցուցակում առաջինը Ռուբեն Հայրապետյանն էր և տուժողի ներկայացուցիչները պնդեցին նրա ներկայությունը, քանի որ ըստ նրանց Ռուբեն Հայրապետյանը տեղյակ է եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցող դեպքի մասին և այն պատմել է իր հարցազրույցների ընթացքում: Սակայն դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց միայն 3 վկաների մասով միջնորդությունը. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում