Րաֆֆի Հովհաննիսյանը բառերը ճիշտ չի գործածում

Երեկ «Անի» հյուրանոցի հավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը մի կողմից ասել է՝ «երախտագետ եմ» լրագրողներին’ լուսաբանելու և աջակցելու համար, մյուս կողմից, երբ խոսքը պետք է տար ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Լևոն Բաղրամյանին’ մարշալ Բաղրամյանի ազգականին, բողոքել է, թե թերթերը «բամբասում էին», որ Լևոնը պիտի գար Հայաստան’ իրեն աջակցելու:
«Թերևս նկատի է ունեցել «Հրապարակին», քանի որ մենք էինք առաջինը գրել այդ մասին: Գուցե «բամբասել» բառի իմաստը պրն Հովհաննիսյանն այնքա՞ն էլ լավ չի հասկանում. Լ. Բաղրամյանի ներկայությունն իսկ վկայում է, որ մենք ոչ թե «բամբասել», այլ ընդամենը հասարակությանը տեղեկացրել ենք նրա ժամանելու մասին: Լավ կլիներ, որ երկրի նախագահի աթոռին հավակնող անձը որոշ բառեր օգտագործելիս զգույշ լիներ»,- գրել է «Հրապարակը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում