«Բարև, Երևանը» քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումները նախօրոք է պատրաստելու

«Հրապարակ»-ը երեկ տեղեկացել է, որ «Բարև, Երևան» դաշինքի ընտրական հանձնաժողովների անդամներին հրահանգել են, որ մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ գրեն ու նախապես հանձնեն գրասենյակ:
«Սրանով փորձում են կանխել ծախվելու դեպքերը և հնարավորություն ունենալ ցանկացած կասկածի դեպքում ներկայացնել այդ դիմումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և ԿԸՀ: Ի դեպ, գաղափարի հեղինակը «Ժառանգության» համակարգող, հայտնի լրագրող Լուսինե Պետրոսյանն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում