Ասում են

Ասում են

Ասում են կարճ է կյանքը,
շուտ կմարի սրտի զարկը,
բայց արևի տակ ծիրանի,
երիտասարդ ու ծերունի,
ահա կանգնած
շարան շարան կձանձրանան…

Բայց արևի տակ ծիրանի,
երիտասարդ ու ծերունի,
ահա կանգնած
շարան շարան կձանձրանան…

Ասում են քաղցր է կյանքը,
և անսահման երկնի հանքը,
բայց գրկի մեջ բուրաստանի,
ծաղիկների դեմ գեղանի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան…

Բայց գրքի մեջ բուրաստանի,
կամ աստղերի խորհրդալի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան…

Ասում են խորն է կյանքը,
լույս է համայն երկրի հանքը,
բայց կանչի դեմ ծիածանի,
կամ աստղերի խորհրդալի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան…

բայց կանչի դեմ ծիածանի,
կամ աստղերի խորհրդալի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան…

Ասում են նոր է կյանքը,
միշտ կհնչի սիրո զանգը,
բայց աներազ առանց տաղի,
սեղանի շուրջ հաց ու աղի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան…

Բայց աներազ առանց տաղի,
սեղանի շուրջ հաց ու աղի,
մարդիկ ահա
շարան շարան կձանձրանան…

Խոսք՝ Մուշեղ Իշխան 
Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում