Դեկտեմբերը՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում
Նմանատիպ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2017 թվականը կեզրափակվի խաղացանկային ներկայացումներով, նախատեսված են նաև համերգներ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին կներկայացվի Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը: Բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի, նկարիչ՝Մինաս Ավետիսյան, զգեստների նկարիչ՝ Ռուբինա Հովհաննիսյան: Գլխավոր դերերում հանդես կգան Սյուզաննա Փիրումյանը, Սևակ Ավետիսյանը, Գրիգոր Գրիգորյանը, Արշալույս Մարգարյանը, Գարեգին Բաբելյանը:
Դեկտեմբերի 8-ին նախատեսված է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացումը: Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, բեմադրիչ՝ Յուրիչ Գրիգորովիչ, նկարիչ՝ Սիմոն Վիրսալաձե , թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան : Մասնակցությամբ՝ «Բարեկամություն» պարային անսամբլի, գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան:
Դեկտեմբերի 12-ին կներկայացվի Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» վերականգնված ներկայացումը: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրիչ՝ Տիգրան Լևոնյան , ներկայացումը վերականգնող ռեժիսոր՝ Ժաննա Թամիզյան, պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի, նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով, վերականգնող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան , գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան: Դերերում հանդես կգան Սարգիս Աղամալյանը, Անահիտ Մխիթարյանը, Առնոլդ Քոչարյանը, Հայկ Տիգրանյանը, Ալեքսեյ Ավետիսյանը, Արմեն Բադալյանը, Սարգիս Հովակիմյանը:
Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա համերգ. Լյուդվիգ Վան Բեթհովեն, Սիմֆոնիա N5, Կոնցերտ N3 դաշնամուրի և նվագախմբի համար: Մասնակցությամբ Թատրոնի սինֆոնիկ նվագախմբի, մենակատար՝ Արուս Աճեմյան դաշնամուր: Դիրիժոր՝ Զավեն Վարդանյան:
Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերան կներկայացվի դեկտեմբերի 20-ին: Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, բեմադրող ռեժիսոր՝ Նորայր Սարգսյան , ներկայացումը վերականգնող ռեժիսոր՝ Մարինե Սարգսյան:
Ջ. Պուչչինիի «Տոսկա» օպերան կներկայացվի դեկտեմբերի 24-ին: Բեմադրող ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան:
Դեկտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Եվգենի Կիսինի համերգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում