ԴԱՀԿ-ն «սառեցրել» է «Նաիրիտի» հարցը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն այս տարվա հունվարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «ՀայՌուսգազարդը» և «ՎՏԲ Հայաստան բանկը» «Նաիրիտի» դեմ գույքի բռնագանձման հայտ են ներկայացրել, ընդհանուր պարտքը մոտ 1.5 մլրդ դրամ է, որի մարման գրաֆիկներ են կազմվելու:

«Ժամանակը» երեկ ԴԱՀԿ ծառայությունից հետաքրքրվել է, թե իրենց վարույթում գտնվող՝ «Նաիրիտ» ընկերության գույքի բռնագանձման հարցը ո՞ր փուլում է գտնվում, ի՞նչ գույք է բռնագանձվել, պարտքից որքա՞նն է մարվել, ի՞նչ ժամանակացույցեր են կազմվել, պահպանվո՞ւմ են այդ ժամանակացույցերը, թե՝ ոչ: Թերթի թղթակցին տեղեկացրել են, որ դեռ գույքագրման փուլն է ընթանում, իսկ «Նաիրիտ» ՓԲԸ-ից գումար բռնագանձելու վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով դեռևս բանակցությունները շարունակվում են՝ գումարների վճարման ժամանակացույց կազմելու շուրջ, հետևաբար մյուս հարցադրումներին առայժմ հնարավոր չի պատասխանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում