Ինչ է հայտարարագրել ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, Երևանի ավագանու գործող անդամ և այժմ էլ ՀՀԿ ավագանու ցուցակի 16-րդ տեղում գտնվող Նաիրա Նահապետյանը հայտարարագրել է միայն մեկ հիդրոէլեկտրակայան՝ Արարատի մարզի Զովաշեն գյուղում, որտեղից տարեկան ստացել է 13 մլն դրամ աշխատավարձ (ամսական մոտ 1 մլն 83 հազ. դրամ): Անցած տարի նրա այս եկամուտներին գումարվել է նաև Երևանի քաղաքապետարանից ծախսերի համար փոխհատուցումը՝ 390 հազ. դրամ:
ԿԸՀ-ից «Ժամանակին» տրամադրված հայտարարագրում Ն. Նահապետյանը նշել է բնակարան Երևանի Մոսկովյան փողոցում (98 ք/մ) և «Մերսեդես 350» մակնիշի ավտոմեքենա (2008 թ.):Քարոզարշավի ժամանակ իրեն բավականին ակտիվ դրսևորող ՀՀԿ-ականը չի հայտարարագրել բանկում դրամական որևէ միջոց, որևէ արժեթուղթ կամ ներդրում, և ոչ էլ 8 մլն դրամը գերազանցող որևէ թանկարժեք իր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում