Վենեսուելայի նախագահի երդմնակալության ընթացքում անհայտ մեկը խլել է խոսափողը
20/04/2013 11:44
Նմանատիպ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության ընթացքում անհայտ մեկը խլել է նախագահի խոսափողը:Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Նա հասցրել է բղավել «Նիկոլա՛ս, իմ անունը Հենրի է», որից հետո ձերբակալվել է և հեռացվել անվտանգության աշխատակիցների կողմից։
BBC-ի փոխանցմամբ, Մադուրոն հայտնել է, որ անվտանգության ծառայությունը չի կարողացել իր աշխատանքն անել՝ նշելով, որ իրեն կարող էին գնդակահարել։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Նիկոլաս Մադուրոն երդում է տվել որպես Վենեսուելայի նոր նախագահ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում