Ֆեյսբուկը չի արտացոլում ամբողջ Հայաստանի կարծիքը. Տ. Քոչարյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը ասաց, որ սոցիալական ցանցերը բոլոր երևույթների վրա մեծ ազդեցության ունեն: Հայաստանում 400 հազար մարդ գրանցված են Ֆեյսբուքում: Նրանցից 50-80 հազարը նաև կեղծ անուններով են գրանցված, Ֆեյսբուքից օգտվում է Հայաստանի ազգաբնակչության 1/3-ը: 

Ըստ Քոչարյանի` գրանցված ֆեյսբուքցիների մոտ 150-200 հազարն է հետաքրքրված քաղաքականությամբ: Մասնագետը նաև հայնտում է, որ ֆեյսբուքյան քարզոչությամբ հնարավոր չէ հասնել որևէ արդյունքի, այն ուղղակի քարոզչությունը դուրս է հանում այլ տարածք, որտեղ հասանելի չէ:

Տ. Քոչարյանի դիտարկմամբ, ֆեյսբուկում Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին ակտիվ քարոզչությամբ զբաղվում են ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը»,ակտիվացել է նաև ՕԵԿ-ը, ՀՅԴ-ի քարոզչությամբ հիմնականում զբաղվում են ՀՅԴ-ի համակիրները, գաղափարակիրները:

Ակտիվ են նաև ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ակտիվությունը, ըստ փորձագետի, հիմնականում «հակաժառանգական» ու «հակահանրապետական» քարոզչության իրականացմամբ է արտացոլվում: «Ինչ-որ բան է նկատվում, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ զուգահեռ է աշխատում»,- ասաց նա և ավելացրեց, որ ԲՀԿ-ն վերջին շաբաթում մեղմացրել է է ՀՀԿ-ի նկատմամբ քննադատությունը, դրա փոխարեն ՀԱԿ-ն է ակտիվացել:

Տ. Քոչարյանը նաև նշեց, որ Ֆեյսբուկը չի արտացոլում ամբողջ Հայաստանի բնակչության կարծիքը: Նրա դիտարկմամբ, ովքեր չեն օգտվում սոցցանցից, այլ կարծիք ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում