Տարածական երկխոսությամբ՝ Զվարթնոց-Օպերա
Նմանատիպ
Վահան Արծրունու Մաշտոց-Կոմիտաս համերգային նախագիծը, որի ականատեսը, վկան և վայելողը պիտի լինեինք դեռևս ամռանը՝ երկնային զվարթունների Զվարթնոց տաճարում, չկայացավ, չստացվեց, արժանանալով մեկ այլ՝ տաճարում, օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում կայանալու, լինելու ճակատագրին:
Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։
Ալեքսանդր Թամանյանը, ասում են, հաճախ էր սիրում կրկնել, որ օպերայի շենքը տարածական երկխոսություն է Զվարթնոցի եւ Հռոմի Կոլիզեյի միջեւ։ Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում երբ նստած լսում էինք «Մաշտոց. սրբազան մարգարիտները»՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի 5-րդ դարի շարականները՝ Վ. Արծրունու մեկնությամբ և «Կոմիտաս տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա՝ Վահան Արծրունու երաժշտությամբ, ասես Զվարթնոցում բաց երկնքի տակ ունկնդրելիս լինեինք: Հաստատ այդ մաքուր, թափանցիկ օդը, էներգետիկան զգում էր երեկվա ունկնդիրը՝ Թամանյանի նախանշած Զվարթնոց-Օպերա տարածական կապով ու երկխոսությամբ:
Ի դեպ, Մաշտոց-Կոմիտաս համերգային նախագծի լուսանկարչական արձագանքը բոլոր հեռազգացողություններիս վկայությունն էր. փաստը, որ մասնագետի աչք-օբյեկտիվը չափազանց զգայուն ընկալել և փաստագրել էր: Մեր շենշող զվարթունների՝ Մաշտոցի և Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ ստեղծագործությունների արծրունիական մերօրյա մեկնությունը իրապես երևույթ է և հայտնություն, որը հավուր պատշաճի երևութականացման ճանապարհ պիտի անցնի:
Ա. Ե.
Հետևեք մեզ նաև Telegram-ում