Ընտրվել է տարվա մոդելը
Նմանատիպ
Լոնդոնում Fashion Awards մրցանակներ են հանձնել բրիտանացի և օտարերկրացի լավագույն մոդելագործներին ու մոդելներին: Տարվա մոդել տիտղոսին արժանացել է Ադվա Աբոան, հայտնել է Aysor.am-ը։
Նրա հիմնական մրցակցուհին 16-ամյա Քայա Հերբերն էր: «Տարվա դիզայներ» մրցանակին արժանացել է Ռաֆ Սիմոնսը, իսկ Դոնաթելա Վերսաչեն ճանաչվել է նորաձևության տիպար: Ադվա Աբոան բրիտանացի մոդել է, ֆեմինիստուհի և ակտիվ մարտիկ՝ հանուն մարդկանց իրավունքների:
Նորաձևության ինդուստրիայում ամենահեղինակավոր մրցանակի՝ Fashion Awards 2017-ի պարգևատրման արարողությունը դեկտեմբերի 4-ին Royal Albert Hall-ում անցկացրել են «Մափեթ- շոուի» գործող անձերից մեկը՝ Միսս Փիգին, և խմբագիր ու նորաձևության փորձագետ Դերեք Բլասբերգը:
Միսս Փիգին քանիցս մասնակցել է Fashion Awards մրցանակի միջոցառումներին, բայց որպես վարող հանդես է եկել առաջին անգամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում