ԱԺ քառօրյա. պատգամավորները կշարունակեն ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները. ՈՒՂԻՂ
06/12/2017 11:13
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 85 պատգամավոր:
Նիստի մեկնարկին պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Դեկտեմբերի 5-ի նիստում խորհրդարանը քննարկել է մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը վավերացնելու հարցը, 100 միլիոն դոլարի վարկով ՌԴ-ից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համաձայնագիրը վավերացնելու հարցը և այլն:
Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը, որի քննարկումներն ընդմիջվել էին նախորդ քառօրյայի ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում